ԵԱՏՄ-ն տնտեսական ձգողականության կարևոր կենտրոն է. ՌԴ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ-ն տնտեսական ձգողականության կարևոր կենտրոն է: Այս մասին ԵԱՏՄ օրվա առթիվ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը համապատասխանում է ժամանակակից աշխարհի իրողություններին և թույլ է տալիս միավորմանը ընդլայնել գործընկերների շրջանակը։
«Ներկայումս մենք սկսել ենք Հնդկաստանի հետ հատուկ առևտրային ռեժիմի շուրջ բանակցային գործընթացը։ Բացի այդ, շատ լրջորեն ուսումնասիրում ենք Թունիսի հետ նմանատիպ համաձայնագիր կնքելու հնարավորությունը»,– ընդգծել է Պանկինը։
ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Ակնկալվում է նաև Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Նմանատիպ փաստաթղթերը ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ներկայումս գտնվում են վավերացման փուլում։