Վրաստանում վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
Վրաստանում դենգեի հիվանդության դեպք է հաստատվել, ըստ Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի։ Նա ասել է, որ վիրուսը հաստատվել է մեկ հիվանդի մոտ անցյալ շաբաթ։
Դենգեի տենդը փոխանցվում է մոծակի խայթոցների միջոցով։ Գաղտնի շրջանը սովորաբար 5-7 օր է։
Չխաիձեն նաև պարզաբանել է, որ երկրում Էբոլայի դեպքեր չեն գրանցվել։