Որոշ երկրներ ակտիվ են կենսաբանական սպառնալիքների ոլորտում. ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել
Մի շարք պետություններ մեծացնում են իրենց ռազմական ակտիվությունը կենսաբանական սպառնալիքների ոլորտում:
Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Կենսաբանական անվտանգության ոլորտում ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելը ՀԱՊԿ-ի համար դառնում է չափազանց կարևոր՝ հաշվի առնելով մի շարք պետությունների կողմից այս ոլորտում ռազմական ակտիվության աճը։ Այս պայմաններում համակարգված արձագանքի մշակումը, ազգային և կոլեկտիվ կարողությունների ամրապնդումը, մոնիթորինգը և արձագանքը դառնում են հրամայական», - հայտարարել է Մասադիկովը կենսաբանական սպառնալիքներին արձագանքելուն նվիրված ՀԱՊԿ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում կենսաբանական զենքի մշակման իր ծրագիրը, որի շրջանակներում լաբորատորիաներ են գործում նաև ԱՊՀ երկրներում։