Առեղծվածային ու ողբերգական մաhվшն դեպք Երևանում․ ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, մայիսի 16-ին
ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։