Ռուսաստանն արգելեց ձկան ներմուծումը Հայաստանից
Россельхознадзор-ը Հայաստանի ձկների ստուգումների արդյունքները համարել է անբավարար։ Գործակալությունը պահանջել է, որ Հայաստանը հունիսի 2-ից կասեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը։
Մայիսի 21-ից 27-ը ձկան վերամշակման գործարաններում ստուգումներ են անցկացվել, այդ թվում՝ իշխանի ֆերմաներում: Գործարանների 50%-ը հրաժարվել է ստուգում անցնելուց: Միայն երկու գործարան է անցել ստուգումը: Նրանց ապրանքները կներմուծվեն Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով:
«2026 թվականի հունիսի 2-ից սկսած՝ հայկական կողմը պետք է կասեցնի բոլոր հայկական ընկերություններից կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանումը», - նշել է ռուսական գործակալությունը մամուլի հաղորդագրության մեջ: