Ուժգին պայթյուն Մալթայի հրավառության գործարանում
Մալթայի հրավառության գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Times of Malta-ն։
Թերթը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պահին գործարանում ոչ ոք չի եղել, սակայն փրկարարները շարունակում են տեղում աշխատել։ Պայթյունի վայրի մոտակայքում ապրող բնակիչները տարհանվել են։
Գործարանից բացի, վնասվել են բնակելի շենքեր, մեքենաներ և շրջակա տարածքի այլ կառույցներ։
NET-ի փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ նման է եղել ռումբի պայթյունին: