Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։