Հրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»
Հասարակություն

«Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին». Հայաստանյան ՀԿ–ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հայաստանյան 16 ՀԿ–ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին, որտեղ կոչ են անում նրանց հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք հրատապ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։

2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը հրապարակայնորեն մոտեցել է վարչապետին, սկսել է կոշտ հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը իր հայրենիքի կորստի պատճառների վերաբերյալ։ Նա նաև քննադատություն է հնչեցրել այնտեղի տեղական քաղաքական էլիտաների կոռուպցիայի և այլ հարցերի առնչությամբ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի բարկացած արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։ Միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում։

Բանավեճի և Ն. Փաշինյանի աճող զայրույթի պայմաններում Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել։ 

Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք երկու ամսով՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք դերակատարներ՝ ընտրությունների դիտորդական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում վերահսկողական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, հանրային գործիչներ և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել այս գործի վերաբերյալ։ Նրանք դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումն ու ազատազրկումը՝ դրանք գնահատելով որպես ակնհայտորեն անօրինական, անհիմն և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Լուրջ մտահոգություններ են հնչել նաև նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առնչությամբ, որը, նշված հայտարարությունների համաձայն, կարծես միտված է Օսիպյանի հրապարակային և քննադատական խոսքն ու քաղաքացիական գործունեությունը սահմանափակելուն և պատժելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ հետապնդելուն։

Արթուր Օսիպյանը ներկայումս կալանքի մեջ հացադուլ է անում։ Նա հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Միաժամանակ խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։

Վերոնշյալի լույսի ներքո կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Մենք բարձր ենք գնահատում և ակնկալում Ձեր հրատապ ուշադրությունն ու միջամտությունն այս հարցի առնչությամբ։

Հարգանքով՝

1.      Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

2.      Գենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

3.      Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

4.      Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

5.      Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»

6.      Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

7.      Գեղամ Բաղդասարյան, «Ստեփանակերտ» մամուլի ակումբ ՀԿ

8.      Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

9.      Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

10.  Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ

11.  Նունե Սարգսյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

12.  Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

13.  Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

14.  Սերգեյ Գաբրիելյան, «Արժանապատվություն» ՀԿ

15.  Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ

16.  Զարուհի Հովհաննիսյան, «Նոր արդարության մշակույթ» ՀԿ