Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան

Ուսանելի պիտի լինի Հս. Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են ճնշման ներքո ստիպում փոխել Սահմանադրություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հյուսիսային Մակեդոնիայի օրինակով ներկայացնում է՝ ինչ է լինում, երբ կատարվում են դրսի պահանջները.

«Հյուսիսային Մակեդոնիան, որն արդեն 20 տարուց ավելի Եվրամիության անդամակցության բանակցություններ է վարում, փոխել է իր Սահմանադրությունը դրսի պահանջով։

Հյուսիսային Մակեդոնիան ոլորտային ցուցանիշներով ԵՄ անդամության հայտ ներկայացրած երկրների մեջ լավագույններից մեկն է, բայց նախ Հունաստանն է Մակեդոնիա կոչվող պետության առջև պայման դրել, որ պետք է անպայման Սահմանադրությունը և երկրի անունը փոխել, և 2018թ. նրանք հանրաքվեով փոխեցին Սահմանադրությունը, և Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ այն հույսով, որ դա թույլ կտա իրենց արագ դառնալ և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ անդամ:

Հունաստանի պահանջը բավարարվեց 2018 թվականին, բայց Մակեդոնիային ընդունեցին միայն ՆԱՏՕ, որովհետև հենց ԵՄ թեման կրկին աշխուժացավ, Հունաստանը՝ իր պահանջները բավարարված համարելով, նոր պահանջ չդրեց, բայց առաջ եկան բուլղարական պահանջները:

Բուլղարիան խիստ պահանջ դրեց արդեն Հյուսիսային Մակեդոնիայի առջև՝ կատարել սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրությամբ ամրագրել բուլղարացիների սահմանադրական իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն:

Մակեդոնացիները դա խոստացել էին անել, բայց Պառլամենտում այդ քվեարկությունը տապալվեց, և հիմա Բուլղարիան կասեցրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին, որը տեխնիկապես ամենապատրաստ երկրներից մեկն է ԵՄ անդամ դառնալու համար:

Մյուս զավեշտալի բանն այն է, որ նման խնդիրների դեպքում Եվրամիությունը, այսինքն՝ պաշտոնական Բրյուսելը, թե՛ Հունաստանի, թե՛ Բուլղարիայի դեպքում լվացել է ձեռքերը և ճնշում է գործադրում ոչ թե Բուլղարիայի կամ նախկինում Հունաստանի վրա, այլ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ստիպելով համաձայնել Բուլղարիայի պահանջին, այլապես ԵՄ անդամ դառնալ չի կարող:

Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո լուծվում խնդիրները՝ սկսած երկրի անվանման փոփոխությունից, մինչև ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:

Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարել է, որ անգամ, եթե բուլղարական պահանջը կատարվի, չի նշանակի, որ Հյուսիսային Մակեդոնիան ինքնին ԵՄ անդամ կդառնա:

Եվ սա Հյուսիսային Մակեդոնիայի պարագայում, որն Ադրբեջան չէ, ագրեսոր ու մարդասպան չէ, ռազմատենչ չէ ու չի արել ռազմական հանցագործություններ:

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում, այն էլ քաղաքակիրթ Եվրամիության պարագայում, ուր մնաց՝ Ադրբեջանի դեպքում»։