Վարչապետի ավագ օգնականն ազատվել է աշխատանքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկ Մարտիրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը մարտի 12 էր նշանակվել այս պաշտոնում: