Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով կա 18 զոհ և 30 վիրավոր
Աֆղանստանի արևելյան Լագման նահանգում բեռնատարի շրջվելու հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Xinhua-ն:
Հայտարարության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլն արևելյան նահանգների հետ կապող մայրուղում, երբ վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։
Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Մի քանի մարդ գտնվում է ծանր վիճակում։ Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ սա եղել է կազմակերպված ահաբեկչություն: