Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք
Ռուսական ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի տարածքում:
Մինչ այդ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 24 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք: