Թրամփն Իրանի հարցով հանդիպումն ավարտել է առանց որոշում կայացնելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իր հանդիպումը՝ առանց որոշում կայացնելու։
Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
«Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաի, որը խոսել է անանունության պայմանով, նախագահ Թրամփի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, բայց նա որևէ որոշում չի կայացրել Իրանի հետ որևէ նոր համաձայնագրի վերաբերյալ», - նշել է հրատարակությունը։
Աղբյուրը հավելել է, որ վարչակազմը կարծում է, որ մոտ է համաձայնագրի կնքմանը, սակայն որոշակի հարցեր, այդ թվում՝ Իրանի համար միջոցների հատկացումը, դեռևս քննարկվում են։