Ռուսաստանը սահմանափակել է որոշակի բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը Հայաստանից
Ռուսաստանը մայիսի 30-ին սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշակի թարմ բանջարեղենի և հատապտուղների ներմուծման վրա։
Россельхознадзор-ի արգելքը վերաբերում է լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչիներին և ելակին։
«Որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի մատակարարման ոլորտում խախտումների թվի աճի և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարել է Россельхознадзор-ը:
Գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարական բարեկեցությանը։