Ռուսական անօդաչու թռչող սարքը հատել է Ռումինիայի սահմանն ու բախվել շենքին. կան վիրավորներ
Երկու մարդ վիրավորվել է, երբ Ռումինիայի, Ուկրաինայի և Մոլդովայի սահմանի մոտ գտնվող Գալատի քաղաքում անօդաչու թռչող սարքը հատել է Ռումինիայի օդային տարածքը և բախվել 10-հարկանի շենքի։
Այս մասին գրում է Reuters-ը:
Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ դա ռուսական անօդաչու թռչող սարք է:
Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դան մասնավորապես նշել է. «Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմը տարածվի Ռումինիայի քաղաքացիների վրա։ Այս իրադարձությունների աննախադեպ բնույթը պահանջում է վճռական, համակարգված և համաչափ արձագանք՝ ազգային, դաշնակիցների և միջազգային մակարդակներում»: