ԵԱՏՄ-ում փակ դռների հետևում քննարկել են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը
Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԵԲԽ) նիստը, որին մասնակցել է նաև Վլադիմիր Պուտինը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Միջոցառումը սկսվել է փակ դռների հետևում գտնվող նիստով, որին մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրանք քննարկել են Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը։
Այնուհետև գագաթնաժողովը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի մասնակցությամբ։