Հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված. Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ընտրական ցուցակներից դուրս են հանել մոտ 700 հասցեներ, որոնցում 100-ից ավելի անձինք կան գրանցված։
«Ավելի հստակ մենք հանել են 689 հասցե, որոնցից յուրաքանչյուրի վրա 100-ից ավելի մարդ է հաշվառված, գրանցված։ Օրինակ, մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, այդ հարցով դիմել են թե ՆԳ նախարարություն, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանումներ ստանալու համար, քանի որ այդ իրավիճակն առնվազն մտահոգիչ է։
«Հուսով եմ, որ այս հարցը պատշաճ պարզաբանում ու լուսաբանում կստանա»,-ասաց Մելոյանը։