Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)
Մշակույթ

Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն՝ Մատենադարանում

Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։

Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ցուցադրության բացումը կարևոր հանգրվան է Արտաշատ պատմական մայրաքաղաքում իրականացվող լայնածավալ աշխատանքի շրջանակում։ Նրա խոսքով՝ ցուցադրությունն ամփոփում է արդեն կատարված աշխատանքը և միաժամանակ նոր մասնագիտական քննարկումների հնարավորություն ստեղծում. «Մասնագիտական քննարկումները թույլ կտան շարունակել աշխատանքները և Արտաշատ պատմական մայրաքաղաքի հարուստ ժառանգության մեջ նոր շերտեր բացահայտել։ Պատմական շերտերի և բովանդակության առումով Արտաշատ պատմական մայրաքաղաքը բացառիկ մշակութային ժառանգություն է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հետազոտողների համար»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների, բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաք Արտաշատի հանրայնացման նշանակությունը՝ շեշտելով, որ այն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, ինչպես նաև ռազմավարական նշանակություն մեր հանրության համար՝ սեփական պատմությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։ «Խոսելով մեր պատմության մասին՝ մենք առաջին հերթին կարիք ունենք այդ պատմությունը տեսնելու»,- նշել է նա՝ հավելելով, որ Արտաշատը հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է տեսանելիորեն առնչվել տարբեր պատմական շրջանների մշակութային, տեխնոլոգիական ու հասարակական շերտերին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ութանիստ եկեղեցու բացահայտման գիտական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն հնարավոր է դարձել հայ և գերմանացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Բացահայտումն առանձնակի կարևոր է նաև վաղ քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության տեսանկյունից՝ բացելով մինչ այժմ քիչ ուսումնասիրված մի նոր շերտ, որը կարող է հետագա հետազոտությունների հիմք դառնալ ինչպես հայ, այնպես էլ միջազգային գիտական հանրույթի համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնությանը գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև համատեղ ծրագրերի կարևորությունը։ Նա անդրադարձել է նաև Եվրոպական միության գործընկերների հետ համագործակցությանը՝ նշելով, որ Արտաշատի տարածքի զարգացման ամբողջական հայեցակարգն արդեն մշակված է, և դրա իրագործումը նոր հեռանկարներ կբացի պատմական մայրաքաղաքի ներկայացման համար։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև պեղումներում ընդգրկված հանգետներին, ինչպես նաև Մատենադարանին՝ մշակութային ժառանգության հանրայնացման և արդյունավետ գիտական համագործակցության համար։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Արտաշատ մայրաքաղաքի ցուցադրության կազմակերպումը Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ բացառիկ է․ «Այս հայտնագործությունը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն հայկական պատմության, եկեղեցու և կրոնի պատմության, այլև, ընդհանրապես, վաղ քրիստոնեական շրջանի ուսումնասիրության տեսանկյունից։ Մինչ այս հնագիտական արդյունքը մենք այս եկեղեցու գոյության մասին գիտեինք մատյաններում պահպանված տեղեկություններից, ձեռագրական վկայություններից։ Եվ այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում այդ վկայությունների մի յուրօրինակ նյութական հաստատումը։ Ձեռագիր մատյանների փոխանցած տեղեկությունը փաստացի վավերացվում է հնագիտական հայտնագործությամբ։ Սա ևս մեկ կարևոր ապացույց է, որ մեր ձեռագրերում պահպանված տեղեկություններն ունեն պատմական ամուր և հավաստի հիմքեր»։

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով միջոցառման պատմական նշանակությունն ու բացառիկությունը։ Նրա խոսքով՝ այս հայտնագործությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի և Գերմանիայի, այլև ամբողջ քրիստոնեական աշխարհի համար։ Դեսպանը նշել է, որ բարձրագույն հնագիտական չափանիշների, նորագույն երկրաֆիզիկական մեթոդների և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությամբ հնարավոր է դարձել բացահայտել բացառիկ գտածոներ, որոնց առաջին արդյունքները ներկայացվում են ցուցադրությունում։

Ցուցադրության շրջանակում ներկայացվել են Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված բացառիկ նյութերը, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառման արդյունքները։

Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների ժամանակ։ Ծրագիրն իրականացվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։

2023 թվականին երկրամագնիսական հետազոտությունների շնորհիվ արձանագրվել էր ութանկյուն հատակագծով կառույցի առկայությունը, իսկ արդեն 2024 թվականի պեղումները հաստատել են, որ այն եկեղեցի է։ Մասնագետների գնահատմամբ՝ եկեղեցին առանձնանում է իր ութանիստ կառուցվածքով, ներքին ծիսական տարածքի կազմակերպմամբ, սյունաշարային համակարգով, ինչպես նաև պատերի սվաղի վրա պահպանված փորագրություններով։

Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերի և ածխածնային քննության արդյունքների հիման վրա եկեղեցին թվագրվում է IV դարի առաջին քառորդով։ Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող էր կապված լինել Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եկեղեցաշինության հետ։