Իրանի նախագահն ու Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ։
Իրանի առաջնորդի խոսքով՝ զրույցի ընթացքում ինքը վերահաստատել է Թեհրանի հավատարմությունը դիվանագիտությանը։
«Վերահաստատելով Իրանի հավատարմությունը դիվանագիտությանը, ես շնորհակալություն հայտնեցի Պակիստանին՝ համաձայնության հասնելու գործում ցուցաբերած նախաձեռնողականության և արդյունավետ ջանքերի համար: Իրանի քաղաքականությունն է՝ ընդլայնել համագործակցությունը մուսուլմանական և հարևան երկրների հետ բոլոր ոլորտներում»,- գրել է Իրանի նախագահը X-ի իր էջում։