Չկալովկայում կորած 6-ամյա երեխաները հայտնաբերվել են
Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները տեղում պարզվել են, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։ Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։ Կայքի տեղեկություններով՝ որոնվող 6-ամյա երեխաները հորեղբոր տղաներ են։