Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում հացահատիկ և պարարտանյութ
Ռուսաստանը ցորենի և պարարտանյութի խմբաքանակ կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։
Գնացքը կմեկնի «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության Բիլաջարի կայարանից։ Այն կտեղափոխի չորս վագոն ցորեն և չորս վագոն պարարտանյութ։
Այնուհետև այն Բոյուկ Քեսիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, որից հետո կշարունակի իր ճանապարհը դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով, 14 վագոնով ուղարկվել է 977 տոննա ցորեն։