Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլին է. Միխեիլ Սաակաշվիլի
Սամվել Կարապետյանը «հայ Իվանիշվիլին» է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե ինչ բերեց Իվանիշվիլին Վրաստան՝ կոռուպցիայի, հանցագործության, ազգային հարստության թալանի, զանգվածային քաղաքական բռնաճնշումների, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումների, միջազգային մեկուսացման և Մոսկվայի ստրկության վրա հիմնված բռնապետություն։
Սիրելի՛ հայ հարևաններ, արդյո՞ք սա այն երկիրն է, որը դուք ցանկանում եք։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, անկախ նրանից, թե որքան քննադատաբար եք մոտենում ներկայիս կառավարությանը։
Վրաստանը նույնպես եղավ առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի էժան գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։
Այժմ, երբ դուք ունեք և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի աջակցությունը, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը կլինի բացարձակ ինքնասպանություն, և ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որպեսզի դուք երբեք նման քայլ չձեռնարկեք», - գրել է Սաակաշվիլին։