Իրանը հրթիռներ է արձակել երկրի հարավից և խոցել ամերիկյան կործանիչ
Իրանի զինված ուժերը մի քանի հրթիռներ են արձակել երկրի հարավային շրջաններից։
Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հարվածի նախատեսված թիրախների մասին տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ։
Իրանական պետական հեռուստատեսությունը ավելի ուշ հաղորդել է, որ ամերիկյան ինքնաթիռը խոցվել է Իրանի Ջամ նահանգի Բուշեհր քաղաքում:
Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը կարող է հանգեցնել Պարսից ծոցում լարվածության սրման, այդ թվում՝ տարածաշրջանի ջրերում հնարավոր բախումների։