Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցիներին անվանել է լավ բանակցողներ։
Նա այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես ներգրավված եմ բանակցություններում, և նրանք ներգրավված են բանակցություններում։ Նրանք շատ լավ բանակցողներ են, շատ փորձառու։ ԱՄՆ-ն տիրապետում է բոլոր խաղաքարտերին, և Վաշինգտոնը ռազմական հաղթանակ է տարել Իրանի հետ պատերազմում», - հավելել է նա։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ եթե Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը ձեռնտու չէ իր երկրի համար, ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։