ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության հասնելուն. Ջ.Դ. Վենս
Միացյալ Նահանգները և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության համաձայնագիր կնքելուն, բայց շատ մոտ են դրան:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Մենք դեռևս չենք հասել դրան, բայց շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել դրա վրա», - լրագրողներին ասել է նա։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը դեռևս պետք է լուծեն իրենց միջուկային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։
«Դժվար է ասել, թե երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կամ չի ստորագրի փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ։ Մենք քննարկում ենք մի քանի տարբերակներ։ Կան մի շարք հարցեր, որոնք կապված են միջուկային ոլորտի հետ՝ բարձր հարստացված ուրանի պաշարներ և հարստացում։ Հետևաբար, մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ», - հավելել է նա։
Վենսը վստահություն է հայտնել, որ իրանական կողմը հետաքրքրված է համաձայնության հասնելու հարցում. «Մենք կարծում ենք, որ առնվազն հիմա նրանք բարի կամքով են բանակցություններ վարում»։
Axios-ը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները նախնական համաձայնության են եկել հուշագրի նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների մեկնարկ: Հրատարակության տվյալներով՝ փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահի վերջնական հաստատմանը։