ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում ծանոթացել են թվային և AI ձեռքբերումներին
ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում ծանոթացել են թվային ձեռքբերումների ցուցահանդեսին։
Մայիսի 28-ին Աստանայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը այցելել են ԵԱՏՄ երկրների թվային ձեռքբերումների ցուցահանդես, որը բացվել էր Alem AI արհեստական բանականության միջազգային կենտրոնում՝ V Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում։
Ցուցահանդեսում ներկայացվել են թվային գործիքներ, որոնք նպաստում են նաև եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը։
Մասնավորապես, Հանձնաժողովի տաղավարում ցուցադրվել են Եվրասիական տնտեսական միության Ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները։ Համակարգը հանդիսանում է միությունում թվային ինտեգրման տեխնոլոգիական հիմքը՝ ապահովելով կարևոր տվյալների անդրսահմանային փոխանակումը։