Իրենց զանգվածին միայն շոուն է հետաքրքիր, իսկ բովանդակությունն անպիտան է.. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է;
Հայկական բանակի ողջ պերճանքը` մեկ կադրում:
Բեմադրված` կրկեսային ներկայացում` առանց տակը որևէ մարտական բովանդակության:
Ու միշտ է այսպես եղել: Իսկ այս բեմական ներկայացումը դեռ տարիներ առաջ են պարապել ու բեմադրել:
Բանակ, որ կռվել է ընդամենը 44 օր (թեև բլթացնում են թե մի ամբողջ 44 օր), որ մեկ ստորագրությամբ ու մի թերթի խմբագրի հրամանով զենքը վայր է դրել ու հայրենիք հանձնել ու որը ղեկավարում են արցախցի էն հայտնի գենտշտաբի պետը ու սպարապետ Սուրենը: Ու իհարկե մեծն խաղարարը:
Հիմա թատերական ներկայացում են տալիս, որովհետև իրենց զանգվածին միայն շոուն է հետաքրքիր: Իսկ բովանդակությունը` բովանդակությունն անպիտան է, երբ գերեզմանի խաղաղության անխուսափելիորեն հանգեցնելիք հարատև կապիտուլյացիան պետական և հասարակական կոնցեպտ, դավանանք ու կրոն է: