Նեթանյահուն հայտարարել է՝ Իսրայելը դարձել է տարածաշրջանի գլխավոր ռազմական դաշնակիցը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ արաբական երկրները Իսրայելին մոտենում են ոչ թե պաղեստինյան հարցի, այլ Իրանի կողմից եկող սպառնալիքի պատճառով։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ տարածաշրջանի երկրները Իսրայելին դիտարկում են որպես ուժեղ ռազմական դաշնակից և մտավախություն ունեն «Իրանի կողմից նվաճման» վերաբերյալ։
Նեթանյահուն նաև մերժել է պաղեստինյան պետականության հարցում զիջումների հնարավորությունը՝ դրանք անվանելով թուլության դրսևորում։