Չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել. Փաշինյան
Մինչև այն կետը, քանի դեռ ԵԱՏՄ անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեր ինքնիշխան որոշումն է, և մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Մեր պլանում ոչ մի բան չի փոխվել։
Ինչ վերաբերում է ելակին, վարդին և այլ ապրանքներին, եթե ձեզ թվում է, թե նախկինում պրոբլեմներ չեն եղել, չարաչար սխալվում եք։ Նույն պրոբլեմներն անընդհատ լինում են, և մեր բոլոր գործընկերներին ես 2018 թվականից այդ ուղերձը հղում եմ, որ բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին համապատասխան։
Չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել»,-ասաց նա։
Հավելեց՝ կաջակցեն բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են ներկայացնում։