Փաշինյանին աջակցություն հայտնելով` Թրամփը բացեիբաց խոսեց ԱՄՆ նպատակների մասին. ամերիկագետ
Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահների, որոնք որևէ այլ պետության ընտրություններին միջամտելու կամ թեկնածուին աջակցելու հարցում նուրբ և զգուշավոր էին, Թրամփն ուղիղ աջակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ին ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման համար։
«Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։ Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու, այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)»,- հիշեցնում է Սարգսյանը։
Ամերիկագետի կարծիքով՝ Թրամփն այնպիսի ուղիղ աջակցություն հայտնեց, ինչպես կաներ, օրինակ, ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի դեպքում։
Շեշտում է՝ Թրամփը բացեիբաց ասում է իրենց նպատակի մասին՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանում TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։
Շեշտում է՝ Թրամփը բացեիբաց ասում է իրենց նպատակի մասին՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանում TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։