Ընտրություններից ընտրությու՞ն են հիշում ժողովրդին. Կոտայքի մարզպետին հրավիրում ենք այստեղ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել
Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրերՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՏեղումներ չեն լինի. երեկոյան սպասվում է քամու ուժգնացումԱմենայն Հայոց Կաթողիկոսը սփյուռքահայ երիտասարդներին պատգամ է հղելԹրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մամուլ

Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը, 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը խորհրդանշող ազգային տոնը։ Սա համազգային, համապետական նշանակության օր է, որը սովորաբար նշվում է զորահանդեսներով, հրավառություններով, համերգներով ու շքերթներով, քանի որ այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի։

Սակայն, ինչպես պարզվում է, այս տարվա տոնական զորահանդեսը գործող իշխանությունների համար ոչ թե ազգային զարթոնքի ու միասնության խորհուրդ ունի, այլ վերածվել է նեղ կուսակցական՝ ՔՊ-ական «խրախճանքի»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք պաշտոնական հրավեր կամ ծանուցում ստացել են՝ մասնակցելու տոնական միջոցառմանը, թե՞ ոչ։ Պատկերը, մեղմ ասած, զավեշտալի է․ խմբակցության և ոչ մի պատգամավոր տեղյակ չէր որևէ հրավերից։ Ու խնդիրն այն չէ, թե չեն նկատել․ պարզապես չկա՛ որևէ նամակ, որ նկատեն։

Ի՞նչ են պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավորները․

Արմենուհի Կյուրեղյան․ ասաց, որ տեղյակ չէ։

Աննա Գրիգորյան․ չգիտի։

Գառնիկ Դանիելյան․ տեղյակ չէ և դեռ չի էլ ստուգել էլեկտրոնային փոստը։

Ագնեսա Խամոյան․ տեղյակ չէ։

Գեղամ Մանուկյան․ «Չգիտեմ, չի էլ գա։ ԱԺ-ից մեզ ոչինչ չեն հայտնել, աչքս ջուր չէր կտրել»։

Քրիստինե Վարդանյան․ տեղյակ չէ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը անհատական հրավեր չի ստացել որևէ գերատեսչությունից, սակայն տեղյակ է, որ խմբակցությանը մի տեղեկատվական շրջաբերական է ուղարկվել միջոցառման մասին։ «Սա հրավեր չէ, պատշաճ վերաբերմունք չէ։ Հանրապետության օրը բոլորինն է, ուստի պետք է հրավեր լինի Կառավարության կողմից բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հանրապետությունը ՔՊ-ն չէ»։

Համեմատության համար նշենք, որ նախկին «կոռումպացված, բռնարար, ոչ ժողովրդավար» իշխանությունների օրոք ցանկացած պետական ու ազգային միջոցառման համար հրավերներ ուղարկվում էին պատշաճ ու բարձր մակարդակով՝ չնայելով՝ մարդը ընդդիմադիր հայացքներ ունի, թե իշխանական։ Անգամ շատ դեպքերում արտախորհրդարանական ընդդիմությունն էր ազգային, պետական տոներին հրավիրվում։

Նկատենք, որ 2021-ից հետո ՔՊ-ն փաստացի ուզուրպացրել է խորհրդարանը, որտեղ ընդդիմությունը չունի կառավարման լծակներ, ինչը աննախադեպ բան է հայրենի խորհրդարանի պատմության մեջ։ Ընդդիմադիր փոխխոսնակ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ չկան ժողովրդավարական, խորհրդարանական Հայաստանում։ ԱԺ-ն ՔՊ-ի կցորդ մարմնի է վերածվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: