Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ ավելացել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերների քանակը։ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 4,58 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95 դոլարի, իսկ WTI տեսակի նավթը էժանացել է 5,4 տոկոսով՝ մինչև 88,8 դոլար։
Reuters-ի հարցված վերլուծաբանների կարծիքով՝ շուկան սկսել է ավելի վստահ լինել, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ առաջընթաց կա։ Թրեյդերներն ավելի շատ ուշադրություն են դարձնում նավթային փոխադրումների վերականգնմանը, քան տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողություններին։