ՊԵԿ-ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են հարկային բարեփոխումները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-27-ը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին և հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին։Ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ առանցքային դերը ՊԵԿ հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում։
Միաժամանակ, քննարկվել և առանձնացվել են ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված՝ ԱՄՀ-ի հետ հետագա համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են կրիպտոարժույթների և այլ թվային ակտիվների հարկման համակարգի ներդրումը, համապատասխանության ռիսկերի կառավարման բարելավումը, ինչպես նաև մաքսային և հարկային համակարգերի համագործակցության և գործառույթների ինտեգրմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները։