Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները
Հասարակություն

«Հիբրիդային պատերազմը Հայաստանում. ովքեր և ինչու են սկսել սպառնալ»․ «ՀայաՔվե»

Հայաստանում նախընտրական պաշտոնական քարոզարշավների առաջին իսկ օրերից հայկական ընդդիմադիր և անկախ տեղեկատվական դաշտում ակտիվորեն քննարկվում են մի շարք մեդիա հարթակների նկատմամբ իրականացված կիբեր և սոցիալական մեդիա հարձակումների բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։

«Մայիսի կեսերին ընդդիմադիր լրատվամիջոցների YouTube, Facebook և Telegram հարթակների նկատմամբ, ըստ հրապարակումների, կիրառվել են համակարգված և ուղղորդված արշավներ, կիբերհարձակումներ, էջերի ժամանակավոր արգելափակումներ և ադմինիստրատիվ վերահսկողության կորուստ ու այլ միջամտություններ։

Այսպիսի դեպքերի հաճախակի կրկնությունն ըստ էության «թիրախավորված հիբրիդային հարձակում» կամ «թվային գրաքննություն» է ընդդիմադիր մեդիայի դեմ, որը նաև նկարագրվում է «մոլդովական սցենար», «ԵՄ ֆինանսավորմամբ հակաքարոզչություն» ձևակերպումներով։

Թիրախավորված լրատվամիջոցներ և սոցիալական հարթակներ

Հանրային դաշտում առավել լայն արձագանք ստացած վերջին ամենաթարմ դեպքերը վերաբերում են թե լրատվամիջոցներին և թե ազգային նախագծերին: Օրինակ` Zinqկրթամշակութային և մեդիա նախագծի YouTube-յան ալիքն իր` մոտ 20.000 բաժանորդով արգելափակվեց, այնուհետև ջնջվեց: Zinq նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական պատմությունը, ազգային ինքնությունը և հասարակական կարևոր թեմաները փաստերի, վավերագրական պատմությունների և ժամանակակից մեդիա գործիքների միջոցով։ Մյուսը` մասսայական և համակարգման ենթարկվեց  24News.amտեղեկատվական հարթակը, որի YouTube-յան ալիքի կառավարումը ժամանակավորապես կորսվեց, և միայն հետևողական տեխնիկական ջանքերից հետո կրկին հասանելի դարձավ: Սոցիալական ցանցերում լայն տարածված հրապարակումների համաձայն՝ ավելի քան 300.000 հետևորդ ունեցող ալիքը ենթարկվել էր համակարգված բողոքարկումների և տեխնիկական միջամտությունների, ինչի հետևանքով ալիքի հասանելիությունը սահմանափակվել էր, այնուհետև կառավարման և մուտքի խնդիրներ էին առաջացել։

Սոցիալական հարթակներում բազմաթիվ հիշատակումներ կան այլ ընդդիմադիր կամ իշխանություններին քննադատող էջերի վերաբերյալ, որոնց դեպքում արձանագրվել է.

Facebook-ի էջերի ժամանակավոր արգելափակումներ,

YouTube monetization-ի սահմանափակումներ,

TikTok և Instagram լսարանների reach-երի կտրուկ անկումներ,

էջերի նկատմամբ զանգվածային բողոքարկումներ,

և հեղինակային իրավունքի կեղծ բողոքների կիրառման դեպքեր։

Թեև բոլոր այս դեպքերը պաշտոնական տեխնիկական հետաքննության չեն ենթարկվել, տեղեկատվական դաշտում շրջանառվում են պնդումներ, թե որոշ էջերի նկատմամբ այնուամենայնիվ ժամանակավորապես կորցրել են ադմինիստրատիվ վերահսկողությունը՝ գաղնաբառերի վերաթողարկումների, phishing հղումների և համակարգված հաքերային փորձերի պատճառով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և համակարգող Դանիել Իոաննիսյանն առանձնահատուկ աչքի է ընկնում այս բոլոր դեպքերի վերաբերյալ ակտիվ գրառումներով։ Նրա կազմակերպությունը զբաղվում է ընտրությունների մոնիթորինգով, փաստերի ստուգման, ապատեղեկատվության տարածման դեմ իրականացվող ծրագրերով և ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող խնդիրներով, որոնք, սակայն, արդեն պետք է ենթարկել կրկնակի ստուգման: Հատկանշական է, որ կազմակերպությունն ակտիվ համագործակցում է եվրոպական և արևմտյան տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ ԵՄ ծրագրերի, European Endowment for Democracy-ի, Open Society Foundations-ի և այլ միջազգային գործընկերների հետ։ Դանիել Իոաննիսյանի անունը վերջին տարիներին հաճախ կապվում է Facebook/Meta հարթակներում իրականացվող fact-checking, report-ային արշավների և «ապատեղեկատվության դեմ պայքարի» անվան տակ տարվող նախաձեռնությունների հետ։ Լայն քննարկումների առիթ է դարձել այն պնդումը, թե իշխանություններին մոտ կանգնած այս և այլ ՀԿ-ներ և ակտիվիստական ցանցեր, այդ թվում՝ Իոաննիսյանի ղեկավարած կառույցի անդամները, համագործակցում կամ հաղորդակցվում են Meta-ի կառավարման համակարգերի, միջազգային հակաապատեղեկատվական ցանցերի կամ արևմտյան դրամաշնորհային ծրագրերի հետ։ Սոցիալական հարթակներում լայնորեն քննարկվում է նաև, որ իշխանություններին քննադատող էջերի, տեսանյութերի կամ լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող զանգվածային բողոքարկումները, copyright strike-ները կամ տեսանելիության սահմանափակումները համակարգվում և ուղղորդվում են «ֆեյք նյուզի դեմ պայքարի» անվան տակ գործող ակտիվիստական վերոնշյալ խմբերի միջոցով։ Այդ համատեքստում շրջանառվում է նաև Դանիել Իոաննիսյանի անունը։

Կարևոր է ընդգծել, որ այս պահին ցավոք որևէ հրապարակային կամ իրավականորեն հաստատված ապացույցներ դեռևս չկան, սակայն կա հիմնավոր համոզմունք, որ Դանիել Իոաննիսյանը և/կամ նրա կազմակերպությունը անմիջականորեն ղեկավարում կամ համակարգում են Meta/Facebook-ի կողմից իրականացվող գրաքննությունը և էջերի արգելափակումները։

Ընդդիմադիր տեղեկատվական դաշտում ձևավորվել է այն ընկալումը, որ Հայաստանում գործող որոշ արևմտամետ ՀԿ-ներ, հակաապատեղեկատվական ծրագրեր և փաստերի ստուգման նախաձեռնություններ գործնականում ներգրավված են քաղաքական տեղեկատվական դաշտի վերահսկման, հանրային կարծիքի ուղղորդման և իշխանություններին քննադատող բովանդակության սահմանափակման գործընթացներում։ Ըստ այդմ, կարևոր է, որպեսզի իրականացվի միջազգային մոնիտորինգային հետաքննություն` վեր հանելու նմանօրինակ արատավոր և խոսքի ազատության դեմ տարվող հակաժողովրդավարական արշավները, որոնք ինքնին ներկայացնում են հիբրիդային սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար և ստեղծում խորը անվստահության մթնլորոտ հանրության շրջանում:

Որտեղի՞ց են իրականացվում հարձակումները

Հանրային, քաղաքական գործիչների և մի շարք լրագրողների հրապարակումների համաձայն՝ հարձակումների մի մասը տեխնիկապես իրականացվել է արտասահմանյան IP-ներից և գովազդային ցանցերից: Մասնավորապես հիշատակվում են՝

Ավստրիա,

Գերմանիա,

Լեհաստան,

Բալթյան երկրներ,

որոշ դեպքերում՝ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ կապ ունեցող թվային գովազդային հարթակներ։

Հանրային քննարկումների առիթ դարձած մի գրառման մեջ նշվում է, որ ընդդիմության դեմ իրականացվող հակաքարոզչական YouTube արշավներից մեկի գովազդային սպասարկումը կատարվում էր Ավստրիայից, իսկ դիտումների մեծ մասը ձեռք էր բերվել վճարովի գովազդի միջոցով։ Հիմնավոր պնդման առիթ է դարձել նաև այն հանգամանքը, որ գործում են միջազգային տեղեկատվական ազդեցության ավելի մեծ ցանցեր, որոնք էլ կառավարում են նմանօրինակ հարձակումներն ու սահմանափակումները։ Անհրաժեշտ է հիշատակել` վերոնշյալ պնդումները հիմնված են բաց աղբյուրների դիտարկումների, գովազդային տվյալների և սոցիալական մեդիայում շրջանառվող գրառումների վրա։ Հանրային տիրույթում այս պահին ցավոք դեռևս չկան միջազգային անկախ փորձագիտական հաստատված եզրակացություններ, որոնք իրավական կամ տեխնիկական մակարդակով ապացուցում են այդ հարձակումների կազմակերպող պատվիրատուների ինքնությունը:

Ի՞նչ կապ կա այս արշավների և ՀՀ իշխանության ու ԵՄ պաշտոնական շրջանակների միջև

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ պարբերաբար տարվող` ատելության խոսքով համեմված արշավներն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հիմնավոր կասկածներ են առաջաացրել, որ տեղեկատվական հիբրիդային այս ճնշումները համընկնում են իշխանությունների քաղաքական հետաքրքրությունների և շահերի հետ՝ հատկապես նախընտրական փուլում։ Լայնորեն տարածվում են հրապարակումներ, որտեղ իշխանությունների կողմից հաճախ օգտագործվող «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը շրջվում է հենց իշխանությունների դեմ։ Ընդդիմադիր օգտատերերն ու քաղաքական գործիչները պարբերաբար բարձրաձայնում են, որ իրական հիբրիդային մեխանիզմները կիրառվում են հենց երկրի ներսում՝ ընդդիմադիր դաշտի դեմ՝ տեղեկատվական ճնշումների և սոցիալական մեդիա արշավների միջոցով։ Նրանց գնահատմամբ՝

թիրախավորվում են առավել ազդեցիկ ընդդիմադիր լրատվամիջոցները,

սահմանափակումները տեղի են ունենում քաղաքական զգայուն նախընտրական այս ժամանակահատվածում,

իսկ իշխանական խոսույթում հաճախ օգտագործվող «հիբրիդային սպառնալիքների» թեզը գործնականում կիրառվում է հենց ներքաղաքական ընդդիմախոսների դեմ։

Այստեղից հետևություն կարելի է անել, որ եվրոպական ֆինանսավորմամբ մեդիա ծրագրերը կամ հակաապատեղեկատվական նախաձեռնությունները Հայաստանում օգտագործվում են ոչ միայն արտաքին ազդեցությունների դեմ պայքարի, այլև ներքին քաղաքական օրակարգերի կառավարման համար։ Այդ համատեքստում արժե հիշատակել եվրոպական կառույցների, մասնավորապես` ԵՄ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի` ամիսներ առաջ արված հայտարարությունները հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար ԵՄ-ից ՀՀ-ին ֆինանսական հատկացումներ անելու վերաբերյալ։

Ցավոք զգայուն նախընտրական այս փուլում որևէ հրապարակային կամ պաշտոնական միջազգային հետաքննություն չի նախաձեռնվել, որը կհաստատի Հայաստանի Հանրապետության կառավարության կամ եվրոպական կառույցների անմիջական ներգրավվածությունը կոնկրետ կիբերհարձակումների կազմակերպման մեջ։ Սակայն սույն պաշտոնատար անձանց կողմից արված հրապարակային հայտարարությունները օտարերկրյա մասնագիտական խմբեր Հայաստան ուղարկելու և խորհրդատվություն տալու վերաբերյալ թույլ են տալիս մտածել, որ հիշատակվող մասնագետներն անձամբ կարող են ներգրավված լինել կամ առնվազն համակարգել հաքերային  հարձակումներն ու զանգվածային արգելափակումները ընդդիմադիր` հանրային խոսքի լայն ազդեցություն ունեցող անձանց սոցիալական էջերի վրա և մեդիա հարթակներում: Վերոնշյալ բոլոր իրողությունները ենթակա են անհապաղ մասնագիտական ուսումնասիրության և հետաքննության, քանի բացասական ազդեցություն են թողնում հասարակության հոգեբանական առողջության, խոսքի իրապես ազատ արտահայտման, իսկ առաջիկայում նաև ընտրական գործընթացներում ազատ կամարտահայտման վրա։

Ընդհանուր առմամբ, հայկական տեղեկատվական դաշտում և հասարակության մեջ ձևավորվել է լուրջ անվստահության մթնոլորտ, որում սոցիալական մեդիայի ալգորիթմների, կիբերանվտանգության խոցելիությունների և քաղաքական պայքարի միահյուսման արդյունքում՝ ստեղծվել է «հիբրիդային տեղեկատվական պատերազմ» Հայաստանի ներսում` Հայաստանի և ՀՀ քաղաքացիների դեմ»։