Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները
Հասարակություն

ՀՌՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Նուռ» և «Արմա ԹիՎի» ՍՊԸ-ներին տրամադրված լիցենզիաները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 27-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

2. «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 297 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

3. «ԱՐԱՆԵԱ» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային սփռման ԵՀ N 302 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:  

4. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 2 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

5. «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 3 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլլիոթը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեց տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և երկրորդ եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ երկրորդ եզրակացությունը:

Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» («ՆՈՒՌ» ծրագիր) և «ԱՐԱՆԵԱ» («ԱՐՄԱ ԹԻՎԻ» ծրագիր) ՍՊԸ-երի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։ Հանձնաժողովը որոշեց մայիսի 31-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաները:

2026թ․ մայիսի 14-ին Հանձնաժողով է մուտքագրվել «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության երկու դիմում։ Կուսակցությունը հայտնել է, որ մի քանի օր շարունակ չի հաջողվում կապ հաստատել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» և «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-երի այն պատասխանատու անձանց հետ, որոնք համակարգում են կուսակցությունների անվճար եթերաժամանակի կազմակերպման գործընթացը։

Վարչական վարույթի հարուցումից հետո՝ մայիսի 15-ին, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ու վերոնշյալ ՍՊԸ-երի միջև կնքվել են գովազդային պայմանագրեր, որոնց համաձայն՝ հեռարձակողները պարտավորվել են անվճար հիմունքներով տրամադրել 25-ական րոպե տևողությամբ գովազդ մայիսի 15-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում ապահովվել է Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ ընտրությանը մասնակցող կուսակցության՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու իրավունքի իրացումն օրենքով սահմանված առավելագույն՝ ոչ ավելի, քան 25 րոպե ծավալի շրջանակում։ 

Այսպիսով, քանի որ բացակայում է վարչական իրավախախտման փաստի կամ կազմի առկայությունը, Հանձնաժողովը որոշեց կարճել հարուցված վարչական վարույթները։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։