Եթե Հայաստանը անդամակցի ԵՄ-ին, կդադարեցնենք գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարումը. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է
Ռուսաստանը Հայաստանին տեղեկատվություն է փոխանցել ԵՄ-ին Երևանի անդամակցության հետևանքների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ուղարկել էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։