«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 5 տարվա ծառայությունից հետո ևս 2 և 5 տարով ծառայությունը երկարացնելու դեպքում հավելյալ պատվովճար կտրվի
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով առաջարկվում է առաջին 5 տարվա համար կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն տալ»,-կառավարության նսիտում զեկուցեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5 մլն դրամ:
Սարգսյանը հայտնեց, որ նախագծով փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները նախկին 6 ամսվա փոխարեն:
«Ներկայումս, եթե իրենք շարունակեն ծառայությունը ևս 2 տարով, այսինքն՝ 7 տարի ժամկետով, կստանան այդ 2 տարվա համար հավելյալ 1,5 մլն դրամ, իսկ եթե շարունակեն ևս 5 տարով, կստանան ևս 5 մլն դրամ: Եթե 10 տարի ծառայեն, 10 մլն դրամ կստանան...10 տարի ծառայելուց հետո, ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի, կստանան նաև 10 մլն դրամ պատվովճար»,-ի պատասխան նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պարզաբանեց փոխնախարարը: