Հայաստանի համար գազի արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին. Պեսկով
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դե, իհարկե, դա արտոնություն է։ Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն, այն արտոնությունը, որը հայերը ստանում են, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն պարզապես երկնքից չի ընկնում։ Այն Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Եվ սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում։
Դա կապված է նրա հետ, որ սա իսկապես հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը, սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական...
Բայց սա մեր հաշվին է, մենք պետք է իրերը իրենց անունով կոչենք։ Սա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։