Սիրայում խորհրդարանական ընտրություններ են
Ապրիլի 13-ին Սիրայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Ամբողջ երկրում աշխատում է մոտ 7300 ընտրատեղամաս: Խորհրդարանի 250 տեղերին հավակնում են 3500 թեկնածու: Սիրայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանի ընտրությունների հրամանը ստորագրել փետրվարի 22-ին՝ Սիրայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հրադադարի պայմանավորվածությունից հետո: