Հարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի
Տնտեսություն

Առևտուրը զսպում է տնտեսական ակտիվության աճը, արտահանման և ներմուծման անկայուն պատկերը խորացնում է ռիսկերը. «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին։ 

Այսպես.

·         2026թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակել է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակում, սակայն աճի կառուցվածքում նկատվում են դանդաղման ազդակներ։ Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է շուրջ 7.1%՝ մարտի համեմատ որոշակի արագանալով, սակայն կուտակային աճը նվազել է մինչև 6.9%՝ հունվար-մարտի 7.1%-ի դիմաց։ Աճի հիմնական շարժիչներն են արդյունաբերությունը և ծառայությունները, իսկ առևտրի թույլ դինամիկան շարունակում է սահմանափակել տնտեսական ակտիվության ավելի արագ աճը։ Սա վկայում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պահպանվում է, սակայն դրա կառուցվածքը դարձել է ավելի անհավասարակշիռ։

·         Արդյունաբերության աճն ապրիլին որոշակիորեն վերականգնվել է, սակայն ոլորտի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։Ապրիլին արդյունաբերության թողարկման աճը կազմել է 11.7%, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների կուտակային աճը կազմել է 13.0%՝ պահպանվելով հունվար-մարտի 13.4% մակարդակին մոտ։ Միևնույն ժամանակ, ոլորտի աճը շարունակում է զգալիորեն պայմանավորված լինել առանձին ենթաոլորտների և կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության բարձր աճերով։ Վերջինիս բարձր աճը մեծապես պայմանավորված է վերաարտահանման հետ կապված գործոններով և կարող է դադարել կամ կտրուկ նվազել ցանկացած պահի: 

·         Արտաքին առևտրի դինամիկան ապրիլին կրկին վատթարացել է՝ հաստատելով նախորդ ամիսներին արձանագրված աճերի անկայուն բնույթը։ Արտահանման ծավալներն ապրիլին նվազել են 25.9%-ով, ինչի հետևանքով հունվար-ապրիլ ամիսների կուտակային ցուցանիշը դարձել է բացասական՝ կազմելով -3.3%՝ հունվար-մարտի 6.4% աճի դիմաց։ Ներմուծման աճը նույնպես թուլացել է: Ապրիլին ներմուծումը նվազել է 5.8%-ով, իսկ կուտակային աճը դանդաղել է մինչև 2.5%։ Սա վկայում է, որ արտաքին առևտրի նախորդ ամիսների վերականգնումը կայուն բնույթ չի ունեցել և շարունակում է առավելապես կախված մնալ առանձին ապրանքախմբերի ու վերաարտահանման հետ կապված գործոններից։

·         Գնաճային միջավայրը դարձել է ավելի մտահոգիչ, քանի որ գնաճի արագացումն ապրիլին շարունակվել է։ 2026թ. ապրիլին 12-ամսյա գնաճը հասել է 5.3%-ի՝ մարտի 4.5%-ի դիմաց։ Գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների աճով։ Այս պայմաններում, չնայած գնաճային ճնշումների ուժեղացմանը, Կենտրոնական բանկը մայիսի սկզբին պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ դրամավարկային քաղաքականության դիրքը դեռևս չի խստացվել։

·         Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ՝ հատկապես կապիտալ ծախսերի կրճատման պատճառով։ 2026թ. հունվար-ապրիլին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 13.7%-ով, իսկ հարկային եկամուտները՝ 14.4%-ով։ Միևնույն ժամանակ, ընդհանուր ծախսերի 7.6% աճը ձևավորվել է հիմնականում ընթացիկ ծախսերի 14.7% աճի հաշվին, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 41.3%-ով։ Սա նշանակում է, որ բյուջեի ծախսային քաղաքականության մեջ շարունակում է գերակշռել ընթացիկ ծախսերի ընդլայնումը, իսկ կապիտալ ծախսերը լիարժեք չեն կատարում տնտեսական աճի որակն ու երկարաժամկետ ներուժը բարձրացնելու իրենց դերը։

·         Շինարարության ոլորտում բարձր աճի տեմպերը և վարկավորման բարձր աճերը շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ կարող են մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը։Շինարարության կուտակային աճը հունվար-ապրիլին հասել է 22.9%-ի, իսկ շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.6%-ով (168.3 մլրդ դրամով): Շինարարության ոլորտում գրանցված բարձր աճի և շինարարությանն ուղղվող վարկավորման ընդլայնման համադրությունը պահանջում է լրացուցիչ ուշադրություն՝ հատկապես անշարժ գույքի շուկայի պահանջարկի և գների հետագա դինամիկայի շուրջ հնարավոր ռիսկերի տեսանկյունից:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։