Արծիվը փակ կտուցով էր, իսկ փակ կտուցը համարվում է ոչ մարտական վիճակ. ՊՆ-ից փորձել են պարզաբանել
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաստատեցին՝ փոխել են Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը։
ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ նշվում է, որ ներկայացնում են Հայաստանի բանակի արչդիականացված նոր զինանշանը։
Անդրադառնալով զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին՝ ՊՆ-ից նշում են. «2001 թվականին հաստատված և Հայաստանի Զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է զինանշանի արդիականացման սրբագրման գործըթնացը»։