«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

Ուկրաինան հարվածել է Տագանրոգի ավիագործարանին, Վորոնեժի ռազմական օդանավակայանին և Տուապսեի նավթավերամշակման գործարանին

Մայիսի 27-ի առավոտյան Ռոստովի մարզի ուղղությամբ իրականացված օդային հարձակման ժամանակ ՀՕՊ ուժերը Տագանրոգի երկնքում հրթիռ են կործանել։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Նրա փոխանցմամբ՝ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով երկու կին է տուժել, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Սլյուսարը հստակեցրել է, որ բեկորներն ընկել են Ցիոլկովսկու փողոցում, որտեղ գտնվում է 325-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը (ԲԲԸ «325 ԱՎԳ»)։ Astra լրատվականի կողմից ականատեսների նկարահանած լուսանկարների ու տեսանյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարձակումից հետո ձեռնարկության տարածքում հզոր հրդեհ է բռնկվել։ Գործարանը մասնագիտացված է Ան-12, Ան-72 և Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների, Սու-24 ճակատային ռմբակոծիչների, Սու-25 գրոհիչների, ինչպես նաև Մի-8 և Մի-24 ուղղաթիռների վերանորոգման գործում։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով այս ձեռնարկությունը գտնվում է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։

Նույն օրը առավոտյան «երկու գերարագ թիրախներ» են «հայտնաբերվել և ոչնչացվել» Վորոնեժի երկնքում, հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։ «Տուժածներ չկան։ Ընկնող բեկորներից վնասվել են անվադողերի տեղադրման կետի շենքն ու մի տնակ», — նշել է մարզպետը։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ խոսքը Storm Shadow հրթիռների մասին է, որոնց թիրախը Վորոնեժի «Բալտիմոր» ռազմական օդանավակայանն էր, որտեղ, ի թիվս այլ տեխնիկայի, տեղակայված են նաև Սու-34 ինքնաթիռները։ Հարվածից հետո օդանավակայանի տարածքից սև ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Բացի այդ, Astra-ի փոխանցմամբ, անցած գիշեր հերթական հարվածի թիրախում է հայտնվել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ Ականատեսների նկարահանած տեսանյութերից պարզ չէ՝ արդյոք ձեռնարկությունը վնասվել է, թե ոչ, իսկ տեղական իշխանությունները դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն հայտնել։

Բացի այդ, անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) անօդաչու թռչող սարքերով և Storm Shadow հրթիռներով գրոհել են Սևաստոպոլը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Հրթիռներից մեկը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին: Բռնկվել է շենքի տանիքը, ինչպես նաև վնասվել են հարակից տների պատուհաններն ու պատշգամբները։ Ռազվոժաևի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։ Վնասվել է նաև մի քաղաքային իշխանությւոնների կողմից չշահագործվող վարչական շենքը։

ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր ՀՕՊ հերթապահ ուժերը յոթ մարզերի և օկուպացված Ղրիմի երկնքում «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 140 անօդաչու թռչող սարք։ Ռազմական գերատեսչությունը հրթիռային հարձակումների հետմղման մասին որևէ հիշատակում չի արել։