Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին գիտակցել Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին գիտակցել Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում իր պատասխանատվության չափը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Այս պահին ամերիկյան ներկայացուցիչների Մոսկվա այցի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, իսկ շփումները կախված են ամերիկյան կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև նշել է, որ տարվա սկզբից Մոսկվան և Վաշինգտոնը մի շարք շփումներ են անցկացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նրա խոսքով՝ խնդրահարույց հարցերի մասով նույնիսկ որոշակի առաջընթաց կա, սակայն հիմնական հարցերում տեղաշարժ դեռևս չի արձանագրվել։