Կամչատկայում զգալի երկրաշարժ է տեղի ունեցել
Կամչատկայում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքում։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է վարչական կենտրոնից մոտ 85 կիլոմետր հեռավորության վրա։