Հայաստանի իշխանությունները աջակցություն են փնտրում սպառնալիքի աղբյուրից. Շոյգու
«Ընդհանուր առմամբ խնդիրները շատ են, և դրանք համատեղ լուծելն անհամեմատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ Կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջական սպառնալիքի աղբյուրից», — ասել է Շոյգուն, որին մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության որդեգրած ուղին հենց իր ընտրությունն է. «Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի համար»։
Շոյգուն պնդում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում արդեն առկա վտանգների ու մարտահրավերների հետ մեկտեղ առաջանում են նաև նոր մարտահրավերներ և սպառնալիքներ։
«Հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում։ Հիմնական սպառնալիքը բխում է ՆԱՏՕ բլոկից և դրա կազմում ընդգրկված այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական և միլիտարիստական մոլուցքի մեջ», — հայտարարել է նա։