Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն խախտել է իր օդային տարածքը. ԱԹՍ են խոցել
Մի քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր և ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ խախտել են Իրանի օդային տարածքը, իսկ մեկ ԱԹՍ խոցվել է։
Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«ԱՄՆ ահաբեկչական բանակը, շարունակելով իր անխոհեմ, միջամտողական գործողությունները տարածաշրջանում և ագրեսիվ վարքագիծը, ներխուժել է Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող Իրանի օդային տարածք», - ասվում է Tasnim լրատվական գործակալության կողմից հրապարակված փաստաթղթում: Նշվել է, որ MQ-9 անօդաչու սարքերից մեկը ոչնչացվել է։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը իր օրինական իրավունքն է համարում ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների դեմ ցանկացած պատասխան գործողություն ձեռնարկել։