Ադրբեջանի դատարանը սկսել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության բողոքների քննությունը
Ադրբեջանի դատարանը սկսել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության բողոքների քննությունը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությունը։
Դատավարությունը տեղի կունենա Բաքվի վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտել էր տարբեր ժամկետների ազատազրկման՝ 15 տարվա բանտարկությունից մինչև ցմահ ազատազրկում։