Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին հոսպիտալացրել են Երուսաղեմում։
Այս մասին հայտնում է The Times of Israel։
«Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան տեղափոխվել է «Հադասա Էյն-Քերեմ» բժշկական կենտրոն, հայտնել են նրա գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը ստանում է չհստակեցված ատամնաբուժական բուժում»,- փոխանցում է թերթը։
Նյութի հեղինակները նշում են, որ վերջին շրջանում Նեթանյահուի առողջական վիճակը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։