Կատարը պաշտոնապես հերքել է այն լուրը, որ իրենք Իրանին 12 միլիարդ դոլար են առաջարկել՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի համար
«Հաղորդագրությունները, որոնցում պնդվում է, թե Կատարի պետությունը 12 միլիարդ դոլար է առաջարկել Իրանին՝ համաձայնագրի կնքման համար՝ չեն համապատասխանում իրականությանը։ Դրանք տարածվում են նրանց կողմից, որոնք ձգտում են խափանել գործարքը և վնասել դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու կայունության ամրապնդմանը», — X սոցիալական ցանցում գրել է ալ-Անսարին։
Ավելի վաղ Iran International հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրին, պնդել էր, որ Իրանը, որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման նախնական պայման, պահանջել է ապասառեցնել իր 12 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք պահվում են Կատարի հաշիվներում։ Այնուհետև սոցիալական ցանցերում պնդումներ էին տարածվել, թե Կատարը պատրաստ է սեփական միջոցներից վճարել Թեհրանին։
Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Կատարում բանակցությունների պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը՝ հնարավոր համաձայնագրի շրջանակում իրանական ակտիվների ապասառեցման հարցը քննարկելու նպատակով։