Ռուսական գազի գինը ՀՀ համար ավելի քան արտոնյալ է, բայց դա կփոխվի ԵՄ անդամակցության դեպքում. Պեսկով
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցության բարենպաստ պայմանների կորստի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսեցինք Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, որ ռուսական գազի և ռուսական էներգետիկ ռեսուրսների համար կա շատ, շատ գրավիչ և ավելի քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է... Բայց, իհարկե, նման ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է. այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հստակեցնող հարցին, թե որ կազմակերպություններին կամ միավորումներին նա նկատի ունենի, Պեսկով նշել է Եվրամիությունը։